Մարդու իրավունքների պաշտպանի հաջողության պատմությունների իրազեկման արշավի հերոսն այս անգամ Սվետլանա Գրիգորյանն է

Armenpress 16:12, 10 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների միջազգային օրը Պաշտպանի կողմից սկսած հաջողության պատմությունների արշավը շարունակվում է: Այն մեկնարկել է դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հաշմանդամություն ունեցող անձանց մասին ՀՀ ՄԻՊ-ի կողմից իրականացվող հաջողության պատմությունների իրազեկման արշավի հերոսն այս անգամ Սվետլանա Գրիգորյանն է:

Ըստ աղբյուրի՝ մարդկանց հետ շփումներից խուսափող երիտասարդ կինը հաղթահարել է բոլոր դժվարությունները:  Սվետլանա Գրիգորյանն ամուսնացել է,  ունի երեխա և զբաղվում է սիրած աշխատանքով:

«Երբեք չպետք է մեկուսանալ, պետք է հավատալ հրաշքների և երազել:

Դուք ևս կարող եք միանալ Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած իրազեկման արշավին՝ ուղարկելով հաշմանդամություն ունեցող անձանց հաջողության պատմություններ մեր էլեկտրոնային հասցեին՝ info@ombuds.am»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am