Բայրամովը և ԱՄՆ դեսպանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները

Armenpress 12:28, 16 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբիի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բայրամովն ընդգծել է՝ Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am