Փոխվարչապետը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կարիքների հասցեագրմանն ուղղված արձագանքը

Armenpress 20:07, 20 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել Հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավմանն առնչվող խնդիրների լուծման գործում: Փոխվարչապետը հատկապես կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի 2021-2025 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների հասցեագրմանն ուղղված մարդասիրական արձագանքի ներառումը:

Նշվում է, որ Ռեգինա Դե Դոմինիկիսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Կառավարության հետ փոխգործակցության շարունակականությունն ու ընդլայնումը՝ երեխաների կարիքների պատշաճ գնահատման և հասցեագրման նպատակով:

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am