Հայ շախմատիստները պատրաստվում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության մեկնարկին

Armenpress 11:17, 25 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները պատրաստվում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության մեկնարկին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում մեկնարկող արագ և կայծակնային շախմատի ԱԱ-ին Հայաստանից կմասնակցեն Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, իսկ կանանց պայքարում կլինեն էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը:

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը Սամարկանդում կմեկնարկի դեկտեմբերի 26-ին և կեզրափակվի դեկտեմբերի 30-ին: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանն աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am