Կյանքից հեռացել է Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի համբույրի հայտնի լուսանկարի հեղինակ Կիսին Սինոյաման

Armenpress 15:18, 5 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնացի լուսանկարիչ Կիսին Սինոյաման, որը հայտնի է բազմաթիվ հանրաճանաչ մարդկանց, այդ թվում՝ «Բիթլս»-ի երաժիշտ Ջոն Լենոնի և նրա կին Յոկո Օնոյի վերջին լուսանկարներով, մահացել է 83 տարեկանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Սինոյաման զույգի հետ 5 օր է անցկացրել, և նրանց համբույրի լուսանկարն օգտագործվել է «Double Fantasy» («Կրկնակի ֆանտազիա») ալբոմի շապիկին։ Դա Ջոն Լենոնի վերջին լուսանկարներից է, որն արվել է նրա մահվանից ամիսներ առաջ։

Սինոյաման լուսանկարել է տարբեր ոլորտի հայտնի մարդկանց, այդ թվում՝ ճապոնացի գրող Յուկիո Միսիմային, երգչուհի Մոմոե Յամագուտիին, դերասանուհի Ռիե Միյաձավային և այլոց։

Կիսին Սինոյաման հայտնի է նաև մերկ կանանց արտիստիկ լուսանկարներով, որոնք վաճառվել են միլիոնավոր օրինակներով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am