Մբապեն «Ռեալ»-ի փոխարեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»

Armenpress 10:49, 8 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է «Ռեալ»-ի փոխարեն տեղափոխվել «Լիվերպուլ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է  The Time-ը:

Նշվում է,  որ «Ռեալ»-ը «վերջնագիր» է ներկայացրել ՊՍԺ-ի հարձակվողին` իսպանական ակումբ հնարավոր տեղափոխության որոշումը կայացնել մինչև հունվար ամսվա ավարտը: Նախապայմանը դուր չի եկել Մբապեին: Վերջինս սկսել է դիտարկել նաև «Լիվերպուլ»-ի կողմից արված առաջարկը:

Կիլիան Մբապեն ֆրանսիական ՊՍԺ-ում է 2018 թվականից: Հարձակվող գործող պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոնի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am