Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր ստորագրել

Armenpress 00:21, 14 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալիս՝ երբեմն տպավորություն է ստանում, որ այդ երկիրը փորձ է անում ստեղծել հետագա պատերազմները լեգիտիմացնող փաստաթուղթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն ասել է, որ դա տրամաբանությունից դուրս է։

Նա նշել է, որ Հայաստանն առաջարկել է զորքերը հայելային հետ քաշել Ալմաթիի հռչակագրով սահմանված սահմանագծից, սակայն Ադրբեջանը մերժել է։ Ադրբեջանը մերժել է նաև սահմանային գոտիներն ապառակազմանացնելու վերաբերյալ Հայաստանի առաջարկը։ 

«Ես կարող եմ այլ առաջարկ անել։ Եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություներ ձեռք բերեն և մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն ունենան այդ պայմանավորվածությունները կատարելու առումով։ Սա, իհարկե, նոր բան է, բայց, եթե մենք անկեղծ ուզում ենք գնալ խաղաղության, այս բոլոր հարցերը կարելի է հասցեագրել»,- նշել  Փաշինյանը։ 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am