ՀՀ ԿԲ նախագահն առաջիկայում պարենամթերքի գների աճ չի կանխատեսում

Armenpress 18:13, 30 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն առաջիկայում չի ակնկալում պարենամթերքի գների աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարեց հունվարի 30-ի ասուլիսում:

«Դատելով համաշխարհային տնտեսությունում պահանջարկի թուլացումից և նման վարքագծային դրսևորումներից՝ այս պահի դրությամբ կարծում ենք, որ արտաքին հատվածից ունենալու ենք թույլ գնանկումային երևույթներ: Առնվազն չենք ակնկալում, որ պարենի գները մոտ ժամանակում ունենալու են աճի ուղղությամբ զարգացումներ»,- հուսադրեց ԿԲ նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am