Սահմանվել են մասնագիտական ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

Armenpress 19:18, 30 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունելության  մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` հունվարի 31-ից փետրվարի 21-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Ըստ աղբյուրի՝ հավաստագրման ժամանակացույցը կհաստատվի և կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am