Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կմիանա «Ռեալ»-ին

Armenpress 13:54, 4 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և փարիզյան ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կմիանա Մադրիդի «Ռեալ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, Մբապեն «Ռեալ»-ին կմիանա մրցաշրջանի ավարտին` ազատ գործակալի կարգավիճակում: Մբապեն գալիք շաբաթ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա, որտեղ կտեղեկացնի, որի չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 27 հանդիպման` դառնալով 28 գոլի հեղինակ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am