ԱՄՆ-ն «կրակի հետ է խաղում»․ Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ի կողմից Եմենում հութիների օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին

Armenpress 11:43, 5 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը  հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Եմենի տարածքում հարվածներ հասցնելով հութիների օբյեկտներին, «կրակի հետ է խաղում»։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կարծիք է հայտնել, որ  դա ցանկացած պահի  կարող է հանգեցնել տարածաշրջանում «հրդեհի»:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Միացյալ Նահանգները կրակի հետ է խաղում։ Երբ դու խաղում ես կրակի հետ, այդ կրակը ցանկացած պահի կարող է վերածվել հրդեհի։ Դա վերահսկելն անհնար կլինի»,- նշել է նա:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի ընթացքում հութիները պարբերաբար հարվածներ են հասցնում Կարմիր ծովով և Ադենի ծոցով նավարկող առևտրային նավերին՝ հայտարարելով, որ դրանք կշարունակվեն, քանի դեռ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մի շարք հարվածներ են հասցրել հութիների օբյեկտներին, սակայն նրանց հարձակումները չեն դադարել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am