Իրանը գիտության արտադրությամբ աշխարհում 15-րդն է

Armenpress 19:15, 7 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Իրանը գիտական արտադրության ոլորտում աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  իրանական IRNA գործակալությունը, այս  մասին փետրվարի 7-ին երրորդ միջազգային համաժողովում հայտարարել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության տեխնոլոգիաների և նորարարությունների աջակցության գրասենյակի գլխավոր տնօրեն Ալիռեզա Զարասունդին։

Նրա խոսքով, Իրանը ինովացիոն ինդեքսով աշխարհում 53-րդ տեղում է, ինչը, հաշվի առնելով երկրի հնարավորությունները, պետք է ավելի բարձր լինի։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am