Ըստ թուրքական աղբյուրի՝ Պուտինի առաջիկա այցը Անկարա հետաձգվել է

Armenpress 20:50, 7 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Թուրքիա հետաձգվել է դեռևս անհայտ պատճառով:  «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին, հիմնվելով Թուրքիայում իր դիվանագիտական ​​աղբյուրին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը չի մանրամասնել Պուտինի այցի հետաձգման պատճառները: Ավելի վաղ Hürriyet-ը և CNN Türk-ը հայտնել էին այցի չեղարկման մասին: Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել այդ տեղեկություններին: 

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պուտինի այցը Թուրքիա նախատեսված էր փետրվարի 12-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am