Շառլ Միշելը ողջունել է Բրյուսելյան գործընթացը վերսկսելու Բաքվի հանձնառությունը

Armenpress 20:31, 8 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ ձևաչափով հանդիպումները Հարավային Կովկասում կայունության և զարգացման հասնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միշելը նշել է X-ի իր միկրոբլոգում՝ Ալիևին շնորհավորելով նախագահ վերընտրվելու կապակցությամբ։  

Գրառման մեջ նա  կարևորել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի հետ Ադրբեջանի համագործակցության շարունակականությունը։

ԵԽ նախագահը տեղեկացրել է, որ Ալիևի հետ բովանդակային քննարկումներ են ունեցել նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման վերաբերյալ՝ ողջունելով Բրյուսելյան եռակողմ ձևաչափով հանդիպումները վերսկսելու նրա հանձնառությունը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am