Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն

Armenpress 20:32, 17 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց թուրք Մուհամեդ Կարավուսի հետ: Հարությունյանը հաղթեց 10:0 հաշվով` մոտ մեկ րոպեում:

Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձել է 2019, 2022 և 2023 թվականներին: Նա աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am