Ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Armenpress 21:48, 17 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Արման Անդրեասյանը մրցեց Վրաստանը ներկայացնող Ակակի Կեմերտելիձեի հետ: Հայ ըմբիշը գերազանցեց մրցակցին 7:3 հաշվով: 

Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե, ինչպես նաև աշխարհի 2023 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր է։

Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում իր 4-րդ ոսկե մեդալը նվաճեց 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am