Մակրոնն անհամաչափ է համարել Ադրբեջանի պատասխան հարվածը Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ

Armenpress 21:48, 21 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհամաչափ է համարել  փետրվարի 13-ին Ներքին Հանդում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի հարվածը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների համար արված հայտարարության ընթացքում։

«Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ: Բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և վիրավոր»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am