Իրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Armenpress 15:51, 24 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Հորմոզգան նահանգում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 11: 04-ին Ֆինի շրջանում, խորությունը՝ 21 կիլոմետր։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am