Վերջին հինգ տարիներին Սյունիքի մարզում շուրջ 111 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ են կատարվել

Armenpress 11:43, 26 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում 2018-2023 թվականներին իրականացվել են 111 մլրդ 964 մլն դրամի (շուրջ 276 մլն դոլարի) աշխատանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կատարված աշխատանքները Կառավարության անդամներին է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշված ժամանակահատվածում մարզում կառուցվել, հիմնանորոգվել և նորոգվել է 427.3 կմ ճանապարհ, 70 կմ լուսավորություն, 160 կմ ջրագիծ, 17 մանկապարտեզ, 5 դպրոց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am