Վահագն Խաչատուրյանը Բաղդադում այցելեց Իրաքի Հայոց թեմի առաջնորդարան

Armenpress 21:30, 27 Փետրվար, 2024

ԲԱՂԴԱԴ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելեց Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարան։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահին դիմավորեց Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Օշական Եպիսկոպոս Գուլգուլյանը, որի ուղեկցությամբ նախագահը շրջայց կատարեց և մոմ վառեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Այցի ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ, որը տեղադրված է առաջնորդարանի բակում։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am