ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը մասնակցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության խորհրդի նիստին

Armenpress 16:21, 3 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելես աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեակացնում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների, Հայաստան-սփյուռք գործակցության, ինչպես նաև Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ նույն օրը դեսպան Մակունցն այցելել է Մերդինյան Հայ Ավետարանչական վարժարան, տնօրեն Սյուզի Օհանյանի ուղեկցությամբ շրջել դպրոցում, ինչից հետո մասնակցել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության խորհրդի նիստին:

Նշվում է, որ նիստի ընթացքում դեսպան Մակունցը հանդես է եկել ծավալուն ելույթով՝ անդրադառնալով ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի ու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ուղղություններին, այնպես էլ՝ Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակին ու խաղաղության օրակարգին:

Նիստի ավարտին դեսպանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am