Ազգային արխիվում բացվել է Արամ Խաչատրյանին նվիրված ցուցադրությունը

Armenpress 12:25, 13 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային արխիվի նորաբաց ցուցասրահում ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ցուցադրության բացմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցադրության ընթացքում ներկայացվել են ինչպես Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերում պահպանվող Արամ Խաչատրյանի կյանքի և գործունեության վերաբերյալ նորահայտ արխիվային փաստաթղթերը, այնպես էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից բերված մեծանուն կոմպոզիտորի անձնական իրերը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, ՀԱԱ տնօրեն Արթուր Ստեփանյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և այլ հյուրեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am