Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

Armenpress 15:54, 21 Մարտ, 2024

ԲՐՅՈՒՍԵԼ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։

Այս մասին հայտնում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը։

Հանդիպումը կայանում է Բրյուսելում անցկացվող միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակներում։

Վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի, Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրփոյի եւ Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am