Կարեն Խաչանովը Մայամիի «Մաստերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում է

Armenpress 10:46, 26 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիի «Մաստերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Խաչանովն ուժերը չափեց աշխարհի 21-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ երեք սեթերից հետո` 6:1, 5:7, 7:6 հաշվով:

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am