Իրանի արևմուտքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Armenpress 14:36, 26 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Խուզեստանի նահանգում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի մասին տվյալներ է հրապարակել Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեսջեդ Սոլեյման քաղաքից (մոտ 111 հազար բնակչությամբ) 82 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախն ընկած է եղել է 10 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am