Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Armenpress 11:38, 28 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է արձանագրենք, որ այս ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով մեր քույրեր և եղբայրներ Հայաստանում աշխատանքի են ընդունվել։

Վերջին տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում աշխատանքի ընդունված անձանց թիվն անցնում է 11 հազար 800-ից։ Մենք այս գործընթացը պետք է քաջալերենք»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցահասակ տարիքի գրեթե բոլոր երեխաները տեղավորվել են Հայաստանի դպրոցներում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am