Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի փրկարարները Բակուրիանի լեռնադահուկային հանգստավայրում փնտրում են ձնահյուսի տակ մնացած մեկ մարդու։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից։
Ըստ երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության՝ տեղում ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ, գործի են դրվել անօդաչու թռչող սարքեր։ Թբիլիսիից փրկարարների լրացուցիչ խմբի հետ ժամանել է նաև սահմանապահ ոստիկանության ուղղաթիռ։
Ըստ զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվության՝ ձնահյուսը ծածկել է երկու մարդու, նրանցից մեկը կարողացել է ինքնուրույն դուրս գալ անվտանգ վայր:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ