Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է ընտրվել Գայանե Խաչատրյանը

Armenpress 21:58, 29 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է ընտրվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Դատական  իշխանություն» տելեգրամյան ալիքը։

«Շնորհավորում ենք տիկին Խաչատրյանին և մաղթում արդյունավետ աշխատանք»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am