Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ

Armenpress 14:31, 2 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջարկները պետք է ուղղված լինեն հետևյալ ոլորտների բարեփոխմանը.-    աղբահանություն,-    հասարակական տրանսպորտ,-    զբոսաշրջություն,-    առողջապահություն,-    բնակչությանը մատուցվող ծառայություններ,-    կայուն սոցիալական միջավայրի ապահովում,-    մասնակցային կառավարում,-    կանաչ տնտեսություն,-    նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:

Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնեն առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:

Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի ապրիլի 16-ը՝ ուղարկելով ogp@yerevan.am էլեկտրոնային հասցեին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am