ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը կմասնակցի մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին

Armenpress 18:43, 3 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսին կմասնակցի մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարի համապատասխան գործուղման մասին որոշումն ապրիլի 3-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի մայիսի 16-19-ը գործուղել Թուրքմենստան (Աշգաբադ)` մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am