Վահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել «Ես կգամ» երգի նոր մեկնաբանությունը

Armenpress 15:36, 8 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, երգահան Վահագ Ռաշը երաժշտասերներին է ներկայացրել «Ես կգամ» երգի նոր մեկնաբանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգը, որի հոլովակն արդեն համացանցում է, հեղինակել է Վահագ Ռաշը, խոսքերի հեղինակը Տաթև Ոսկանյանն է, գործիքավորումն իրականացրել է Գարիկ Գևորգին:

Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է: Բեմադրությունը` Արման Խաչատրյանի, հոլովակում նկարահանվել են Արթուր Խունյանն ու Էլֆրիդա Ավանեսյանը:

Վահագ Ռաշը  սիրված երգը նոր մոտեցմամբ ներկայացնելը բավական համարձակ քայլ է համարում:

«Մարդիկ գիտեն երգի հին տարբերակը, իսկ նորն ընդունելը բավականին դժվար է։ Երգերը իրարից տարբերվում են ոճով. առաջին տարբերակը ակտիվ է, իսկ երկրորդը՝ նյարդերը, հոգին հանգստացնող: Մինչ երգը հանրությանը ներկայացնելը  շատերին եմ այն ուղարկել: Ակամայից դարձել է նրանց օրվա անբաժան մասը: Ընկերներս խոստովանում են՝ հոգնած ժամանակ երգը լսելիս լիցքաթափվում են: Խորհուրդ եմ տալիս քնելուց առաջ լսել»,-ասում է երգիչը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am