Team-ի նոր սերնդի ցանցն Աշտարակում է
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Team Telecom Armenia-ն շարունակում է նոր սերնդի ցանցը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր բնակիչներին․ 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցի կառուցումն ավարտվեց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։
Քաղաքի բնակիչները Team Telecom Armenia-ի ինտերնետ ցանցին միանալու համար կարող են լրացնել առցանց հայտ, գրել հաղորդագրություն ընկերության ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ վաճառքի և սպասարկման կենտրոններ։ Ի դեպ Աշտարակ քաղաքում գործում է Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոն (հասցե՝ ք. Աշտարակ, Սիսակյան փող. 1)։
Հայաստանի տարածքում նոր սերնդի NGN ցանցն արդեն հասանելի է 255 000 տնային տնտեսության և աշխատում է Սյունիքի մարզի բոլոր մեծ քաղաքներում, Ալավերդի, Արթիկ, Արմավիր, Արտաշատ, Բերդ, Բյուրեղավան, Գավառ, Եղվարդ, Իջևան, Հրազդան, Ճամբարակ, Մեծամոր, Ջերմուկ, Սևան, Սպիտակ և Վարդենիս մարզային խոշոր քաղաքներում ու մի շարք գյուղերում։ Երևանում այն գործում է Դավթաշեն, Արաբկիր, Ավան և Զեյթուն վարչական շրջաններում։
Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։