Ղրիմում կործանվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ

Armenpress 20:36, 10 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրիմի արևմտյան ափերի մոտ կործանվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Տեղեկությունն արդեն հաստատել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Ղրիմի Հանրապետության արևմտյան ափի մոտ Սև ծովի ավազանի վրայով ծրագրային թռիչք կատարելիս կործանվել է Մի-24 ուղղաթիռ: Կործանման նախնական պատճառը ուղղաթիռի տեխնիկական խափանումն է»,- նշված է հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Դեպքի վայրում աշխատում են որոնողափրկարարական ծառայության աշխատակիցները:

Մի-24-ը տրանսպորտային ռազմական ​​ուղղաթիռ է, որը նախատեսված է ինչպես հրաձգային ստորաբաժանում տեղափոխելու, այնպես էլ ցամաքային զորքերին անմիջական կրակային աջակցությամբ ապահովելու և հակառակորդի մարտական ​​զրահատեխնիկայի դեմ պայքարելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am