ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Ղազախստանի նախագահի դիմավորման արարողությունը

Armenpress 10:00, 15 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման արարողությունը։

Լուսանկարները` Տիգրան Մեհրաբյան

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի նստավայրում Ղազախստանի նախագահին դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը, որից հետո Փաշինյանն ու Տոկաևը ողջունել են Հայաստանի և Ղազախստանի պատվիրակություններին։

Այնուհետև Հայաստանի վարչապետն ու Ղազախստանի նախագահը հետևել են պատվո պահակախմբի հանդիսավոր երթին։

Ղազախստանի նախագահը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Հայաստանի վարչապետն ու Ղազախստանի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։  

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Ղազախստանի նախագահին դիմավորել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am