Ղազախստանը ողջունում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Armenpress 11:59, 15 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանը ողջունում է Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

«Տրանսպորտային լոգիստիկ սեկտորը նույնպես մեծ նշանակություն ունի երկկողմ շահավետ համագործակցությունն ամրացնելու համար։ Մենք բարձր ենք գնահատում Հարավային Կովկասում տրանսպորտային կապերը վերականգնելու  Հայաստանի ձգտումը։ Այդ իմաստով ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»,- ասել է Տոկաևը։

Նա հավելել է, որ սատարում են Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների և այլ քաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցություններ սկսելու նախաձեռնություններին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am