ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել

Armenpress 21:21, 15 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների վարչակազմը հավատարիմ է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնության ձեռքբերմանը, որը կհանգեցնի պաղեստինյան արմատական «​​ՀԱՄԱՍ» շարժման կողմից պատանդների ազատ արձակմանը և կկանխի հակամարտության սրումը: 

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը,  այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանիի հետ Սպիտակ տանը բանակցություններից առաջ։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է  հրադադարի հասնելու իր գաղափարին, որը պատանդներին տուն կբերի և թույլ չի տա, որ հակամարտությունը սրվի», - ամերիկացի առաջնորդի խոսքերը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am