Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը

Armenpress 11:35, 16 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու  «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու ապրիլի 16-ի  հերթական նիստում՝ մանրամասնելով, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության կողմից համապատասխան տեղեկատվությունը ներկայացվել է 2024 թվականի մարտի 29-ին։

Քաղաքապետի խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամների մանդատները տրվել են «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին։

Ավագանու նիստի օրակարգի նախագծի քննարկմանը 35 դեմ 24 կողմ հարաբերակցությամբ չընդունվեց բոլոր չզեկուցվող հարցերը զեկուցվող դարձնելու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունների առաջարկությունը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am