Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղին 40 րոպեով կփակվի շենքի պայթեցման համար

Armenpress 19:14, 16 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում ապրիլի 17-ին՝ ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունենալու ՀՀ ՊԵԿ վարչական շենքի պայթեցման աշխատանքներ, ինչով պայմանավորված փակվելու է մայրուղին։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։Փրկարար ծառայությունը համայնքի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am