Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգեկոչման միջոցառում կանցկացնի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ

Armenpress 12:18, 17 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան պատիվ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառումը կկրի «Արդարություն հաստատել` այն ժամանակ և այժմ» խորագիրը:Միջոցառման ընթացքում ելույթ կունենան Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Վիկտոր Բիյագովը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Իսա Քահրամանը, Դոն Սեդերը, նախկին պատգամավոր Հարի Վան Բոմելը, «Ճշմարտության և արդարության կենտրոն»-ի  ներկայացուցիչ Գասիա Աբգարյանը։

Ոգեկոչման միջոցառումը կազմակերպվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության հովանու ներքո։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am