ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելքում

Armenpress 12:30, 17 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Իսրայելին Իրանի հարվածից հետո աշխատում է Մերձավոր Արևելքում հակահրթիռային պաշտպանության և հակաօդային պաշտպանության համակարգերի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ, որն ապրիլի 16-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը աշխատում է Մերձավոր Արևելքում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության՝ հաջողությամբ ինտեգրված համակարգերի, ինչպես նաև վաղ նախազգուշացման համակարգերի հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ՝ իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունը նվազեցնելու համար:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am