Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչում են

Armenpress 20:01, 17 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում պայքարի մեջ մտան Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը` օղակների վարժություն և Գագիկ Խաչիկյանը, Հարություն Մերդինյանը` նժույգ-թափեր:

Եզրափակիչ դուրս եկան Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Հարություն Մերդինյանը (նժույգ-թափեր):

Հայաստանի ընտրանու կազմում Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի Վահագն Դավթյանը (օղակներ):  Դավթյանը ուղեգիր կնվաճի, եթե եզրափակիչում զբաղեցնի առաջին հորիզոնականը:

Հենացատկի վարժության որակավորման փուլը կկայանա ապրիլի 18-ին:Այդ վարժությունում հանդես կգա նախորդ տարվա աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Արթուր Դավթյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am