ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայց Զելենսկու հետ խոսելն իմաստ չունի․ Լավրով

Armenpress 18:06, 19 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը խոսում է Ուկրաինայի շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին ոչ թե «հանուն գեղեցիկ խոսքի», բայց անիմաստ է խոսել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սպուտնիկ», «Գովորիտ Մոսկվա» և «Կոմսոմոլյսկայա պրավդա» լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Մենք լիակատար համոզմունք ունենք, որ պետք է շարունակենք հատուկ ռազմական գործողությունը։ Մենք չենք հայտնում բանակցությունների պատրաստակամությունը հանուն գեղեցիկ խոսքի, դա իսկապես այդպես է, բայց Զելենսկու հետ խոսակցություններն անիմաստ են շատ պատճառներով», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am