Շախմատի կանանց ԵԱ-ի երկրորդ տուրում հայ շախմատիստներից երեքը ոչ- ոքի ավարտեցին իրենց պարտիաները

Armenpress 21:37, 20 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հունական Հռոդոսում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում միավորը կիսեցին Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը, Լիլիթ Մկրտչյանը: Պարտություն կրեց Մարիամ Մկրտչյանը:

Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուրմրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ էհանդիսանումկանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցությանիրավունքկստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am