Երևանի մետրոպոլիտենն ապրիլի 24-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով

Armenpress 15:11, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից, ընդգծելով, որ  աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2024 թվականի ապրիլի 25-ին ժամը 01։00-ին։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am