Բռնցքամարտի կանանց ընտրանու երեք ներկայացուցիչ պարտվեց ԵԱ-ի մեկնարկում

Armenpress 21:22, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու երեք ներկայացուցիչ պարտվել է Եվրոպայի առաջնության մեկնարկային մենամարտերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց 48 կգ քաշում Լուսինե Գևորգյանը զիջեց ադրբեջանցի Անախանիմ Իսմաիլովային:

60 կգ քաշում Էլիդա Քոչարյանը պարտվեց Հունաստանը ներկայացնող Օլգա Պապադատուին:

54 կգ քաշում Լիլիթ Դալլաքյանի անդրանիկ մրցակիցը հունգար Հաննա Լակոտարն էր, ում հետ մենամարտն ավարտվեց առաջին ռաունդից հետո: Դալլաքյանը չշարունակեց մենամարտը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am