Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին

Armenpress 13:19, 23 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 23-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում:

Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am