Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Armenpress 16:33, 23 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է COP29 համաժողովին, որը տեղի է ունենալու նոյեմբերին Բաքվում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը։

Մարդալիևը նշել է, որ Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգայի հետ։ «Պատիվ ունեցա ներկայացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավեր-նամակը՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ մասնակցելու Բաքվում կայանալիք COP29-ին»,- գրել է նա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am