ՀՀ վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին

Armenpress 07:28, 24 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին ժամը 23:59-ին, հնչել է Վ.Ա. Մոցարտի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ: «Ռեքվիեմ»-ը ղեկավարել է հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am