Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի

Armenpress 19:35, 24 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի, իսկ կողքին կլինի մի մարդ, որը չի դավաճանի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Լուկաշենկոյի խոսքերը։

«Ես հանգստի կգնամ միայն այն ժամանակ, երբ դուք ինձ ինչ-որ ձևով ասեք՝ վերջ, և երբ մոտակայքում լինի մի մարդ, ով չի դավաճանի, ով առանց վախենալու կգնա ընդդեմ բարիկադների։ Որը ոչ մի բան հաշվի չի առնի՝ նույնիսկ սեփական կյանքը»,- ասել Է Լուկաշենկոն համաբելառուսական ժողովրդական ժողովի նիստում։

Նա ընդգծել է, որ ցանկանում է, որպեսզի իր քաղաքական կյանքի ավարտը լինի արժանի, և որ Բելառուսի իշխանությունները չփչացնեն այն, ինչ իրենք են ստեղծել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am