Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 29 մասնակցի

Armenpress 14:53, 25 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ապրիլի 25-ին օրվա ընթացքում բերման են ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակցի: 

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՆԳՆ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«17 անձ բերման է ենթարկվել Երևանում, 12-ը՝ Նոյեմբերյանում»,- ասացին ոստիկանությունից։

Նշվում է, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Հայաստանի տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում ապրիլի 25-ին բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնց ընթացքում քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայտում Տավուշի մարզի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ։ Լրատվամիջոցների կողմից հաղորդվում է հանրապետության տարբեր մարզերում ճանապարհների, իսկ Երևանում մի շարք փողոցների փակ լինելու մասին։ Ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկում փակ ճանապարհներն ու փողոցները բացելու ուղղությամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am